Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ՔՊ-ական «արու» համայնքապետը հիմա էլ ընդլայնման, ուղղակի վաճառքի կարգով է «ջրի գնով» օտարում Դիլիջանի հողերը
Դիլիջանի ՔՊ-ական, «արու» համայնքապետ Դավիթ Սարգսյանը նախկինում Դիլիջան քաղաքի հողերը ձևական աճուրդներով, շուկայականից բազում անգամ էժան գներով օտարում էր Երևանի, Հայաստանի այլ բնակավայրերի բնակիչների։ Ներկայումս էլ համայնքապետը հողերի ընդլայնման կարգով, ուղղակի վաճառքով է «ջրի գնով» օտարում հողերը։ Դիլիջանի համայնքապետարանի ինտերնետային կայքից տեղեկանում եմ, որ Դիլիջանի համայնքի ղեկավարին է դիմել Գրիգոր Մելյանը՝ Դիլիջան քաղաքի Շամախյան փողոց, թիվ 40ա հասցեի բնակելի տան տնամերձ հողամասի սահմանների ճշտման և հողամասին կից փաստացի ավել օգտագործվող հողամասն իրեն օտարելու խնդրանքով: Կատարված տեղազննման և չափագրման արդյունքում կազմված սխեմայի համաձայն՝ նշված տնամերձ հողամասի մակերեսի փաստացի չափը կազմում է 1377.1քմ: Հանձնաժողովն առաջարկություն է ներկայացրել համայնքի ղեկավարին` փաստացի ավել օգտագործվող 747.1քմ-ից 126.0քմ-ի (630.0քմ x 20%) նկատմամբ ճանաչել քաղաքացի Գրիգոր Մելյանի սեփականության իրավունքը, իսկ մնացած 621.1քմ (747.1քմ-126.0քմ) հողամասն ուղղակի վաճառքի ձևով օտարել քաղաքացուն:
Համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանն օգոստոսի 1-ին որոշել է առաջին պետական գրանցման աշխատանքների իրականացման շրջանակներում Դիլիջան քաղաքի Շամախյան փողոց թիվ 40ա հասցեի 630.0քմ տնամերձ հողամասին կից փաստացի ավել օգտագործվող 747.1քմ հողամասից 126.0քմ հողամասի, բնակելի տան և օժանդակ շինության նկատմամբ ճանաչել քաղաքացի Գրիգոր Խնկանոսի Մելյանի սեփականության իրավունքը, իսկ 621.1քմ հողամասն օտարել ուղղակի վաճառքի ձևով: Օտարվող հողամասի արժեքը կազմում է 1 273 436 դրամ /հաշվարկված է հողամասի կադաստրային արժեքի 30%-ի չափով/»։
«ՔՊ-ական համայնքապետը «ջրի գնով» օտարում է Դիլիջանի հողերը»․ Ոսկան Սարգսյան
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet
Հասարակություն ավելին

ավելին

ավելին

ավելին

ավելին

ավելին

ավելին