▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Քոչարյանը դաբրո ստանալու համա՞ր էր մեկնել ՌԴ»․ լրագրողը՝ Ալեն Սիմոնյանին

«Մամուլում լուրեր են շրջանառվում, որ Ռոբերտ Քոչարյանը մեկ օրով մեկնել է ՌԴ․ արդյո՞ք ԱԺ ընտրությունների նախօրեին հյուսիսից դաբրո ստանալու համար է»,- դիմելով Ալեն Սիմոնյանին՝ հարցրեց լրագրողը։ ԱԺ նախագահն ասաց՝ կապը ՌԴ-ի հետ ակնհայտ է․ «Նույնիսկ իրա հարցազրույցի մեջ հետաքրքիր բան է անում, ասում են՝ Միութենական պետության մասին ի՞նչ եք կարծում, ասում է՝ նմանատիպ բան չեմ ասել, սկսում է բոլոր հնարավոր ձևերով ապացուցել ու ներկայացնել այն, սխալ զուգահեռներ անցկացնել ԵՄ-ի հետ և այլն։ Իրեն էդ հարցը տվեք, եթե չեմ սխալվում՝ ասել է կրկին ասուլիս է տալու»,- նշեց Սիմոնյանը։

***

Ամբողջ խնդիրը նրանում է, որ ինչ–որ մարդիկ, ինչ–որ աթոռների վրա են ուզում նստել, չե՛ն նստելու իրենք աթոռի վրա, այլ նստելու են բանտում. Ալեն Սիմոնյանը սպառնալիքներ է հնչեցնում

Լրագրողի հարցին, թե միանգամից հնարավոր է և՛ ԵԱՏՄ–ում, և՛ ԵՄ–ում լինել, դա 2 աթոռին նստելու քաղաքականություն է, ՀՀ ԱԺ խոսնակը պնդեց, թե աշխարհում չկա մի երկիր, որ ամբողջությամբ մի քաղաքական գիծ է վարում։ «ՀՀ–ն լավ, բարի հարաբերություններ ունի Ֆրանսիայի, ԱՄՆ–ի հետ, փորձելու է իր հարաբերությունները կարգավորել ՌԴ–ի հետ»,–վստահեցնում է նա։

***

«Երբ կլինի խաղաղության պայմանագիր, հայերը կարող են ապրել Բաքվում, մնացածը կարող են վերադառնալ էն գյուղերը, որ ժամանակին ապրել են ՀՀ տարածքում»,- լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ «Խաղաղության պայմանագիրը կնքելուց հինգ րոպե հետո ՀՀ-ի ու Ադրբեջանի բնակիչները սկսելու են իրար հետ առևտուր անել»,- հավելեց նա։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին