▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՔԿ շենքից 590 հազար դոլար գողանալու գործով ՊԵԿ պաշտոնյա կա ձերբակալված. նա է գողին տեղափոխել իր մեքենայով

ՔԿ շենքից իրեղեն ապացույց ճանաչված 590 000 ԱՄՆ դոլար գողանալու գործով երեք անձ կա ձերբակալված, այդ թվում՝ ՊԵԿ պաշտոնյա։

Փաստինֆո»-ի տեղեկություններով, հենց ՊԵԿ պաշտոնյան է, որ Երևանի Սարյանի փողոցից՝ գլխավոր փոստատան շենքի մոտից, իր մեքենայով տեղափոխել գողին։

Ավելի վաղ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել էր, որ բացահայտվել է տևական ժամանակ նախապատրաստված և մանրակրկիտ պլանավորված հափշտակության դեպքը, խմբի անդամների ինքնությունները, նրանց դերաբաշխումները, ինչպես նաև հափշտակության մեխանիզմն ու գումարի պահման վայրերը: Արդյունքում` հանցանք կատարած անձինք ձերբակալվել են, իսկ կատարված խուզարկությունների և վարութային այլ գործողությունների արդյունքում հայտնաբերվել և վերցվել է հափշտակված 590.000 ԱՄՆ դոլար գումարի մեծ մասը՝ 578․800 ԱՄՆ դոլարը։ Ձերբակալված անձինք անհերքելի փաստերի ճնշման ներքո տվել են խոստովանական ցուցմունքներ:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին