▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՔԿ-ի չհրկիզվող պահարանից գողացել են որպես իրեղեն ապացույց ճանաչված 590.000 ԱՄՆ դոլարը

Թարմացված. ՔԿ Տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության շենքից 590000 ԱՄՆ դոլարի հափշտակության գործով ՔԿ պաշտոնյա է ձերբակալվել։ «Իրավապահ մարմինների մեր աղբյուրները հայտնում են, որ այս պահին ձերբակալված է գլխավոր վարչության 5-րդ վարչության պետը, որն այժմ գտնվում է Հակակոռուպցիոն կոմիտեում»,- գրում է «Փաստինֆո»-ն։

***

Նախորդ գիշեր աննախադեպ գողություն է արձանագրվել ՔԿ-ում։ ՔԿ Տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության շենքից, որը գտնվում է Դեղատան փողոցում,  հափշտակվել է որպես իրեղեն ապացույց պահվող 590.000 դոլար։ 

Չհրկիզվող պահարանը, որտեղ պահվում էր գումարը, եղել է 6-րդ հարկում։ Լրատվամիջոցին հասած տեղեկություններով՝ չարագործը շենք է մուտք գործել քննիչի կեղծ անցագրով։

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ օպերատիվ մարմինները կենտրոնացրել են իրենց ուժերը գողացվածը հնարավորինս արագ հայտնաբերելու համար։ ՀԿԿ-ում հարուցվել է վարույթ։ Կայքը դիմել է ՔԿ և ՀԿԿ՝ դեպքի վերաբերյալ պաշտոնական մեկնաբանություն ստանալու, տեղեկությունը ճշտելու  համար, բայց պատասխան դեռևս չի ստացվել։

Դատախազությունից խոստացել են տեղեկությունը ճշտել։ 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին