Քիչ առաջ մարմնացավ անիրավ դատավորի մասին առակը. Բագրատ Սրբազան
|
«Քիչ առաջ իմ աչքերի առջև մարմնացավ մեր Տիրոջ արտահայտած չափազանց կարևոր առակը՝ «Անիրավ դատավորի մասին», ով Աստծուց չէր վախենում, մարդկանցից էլ չէր ամաչում»,- այս մասին Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Շենգավիթի նստավայրում «Սրբազան շարժման» առաջնորդ Բագրատ Սրբազանի և մյուսների գործով դատական երկրորդ նիստի ընթացքում հայտարարեց Բագրատ Սրբազանը։ «Ես հույս էի փայփայւմ, որ հատկապես Լիդյա Մանթաշյանի հարցով, որին ես արդեն 9 տարի ճանաչում եմ, այսօր այս դատարանի համա պետք է լիներ պատիվ ծափողջույններով այս դահլիճից նրան դուրս հանելը և օրինակ դարձնելն իրենց ընտանիքների համար, որ այսպիսի աղջիկ, կին կարող է լինել, որ այսպես պայքարում է»,- հավելեց Բագրատ Սրբազանը՝ ընդգծելով՝ այս դատարանում մեռել են արդարադատությունն էլ, խիղճն էլ, բարոյականությունն էլ։ Նշենք, որ դատավոր Կարեն Ֆարխոյանն այսօր որոշեց անփոփոխ թողնել Լիդյա Մանթաշյանի խափանման միջոց կալանքը և այն երկարաձգել 3 ամսով։ Ըստ դատավորի՝ դեռ վտանգ կա, որ այլընտրանքային խափանման միջոցի դեպքում Մանթաշյանը կարող է խոչընդոտել գործի ընթացքին։ ***
|


