▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քաղցկեղը կնոջը կանգնեցրել է փակուղու առաջ

Սաթիկ Ֆարսակյանը բնակվում է Երևան քաղաքում: Միայնակ մայր է, ով իր ամենօրյա աշխատանքով կարողանում էր ապահովել իր վեցամյա փոքրիկին, բայց մայիս ամսին նրա մոտ հայտնաբերված հիվանդությունը՝ քաղցկեղը, նրան այսօր կանգնեցրել է փակուղու առաջ: Առանց այդ էլ հազիվհազ բավարարող աշխատավարձն արդեն քիչ է տարրական հոգսերը հոգալու համար՝ առաջին վիրահատություն, դեղեր, բժշկական պրոցեդուրաներ ու արդեն երկրորդ վիրահատության շեմին է: Խնդրում եմ յուրաքանչյուրս մեր հնարավորության չափով ձեռք մեկնենք նրան ու նրա որդուն, ով այս սեպտեմբերին առաջին անգամ գնաց դպրոց (երեխան նույնպես ունի առողջական խնդիրներ. պարզ չի խոսում): Օգնենք, որ Սաթիկը ապաքինվի ու կարողանա խնամել իր միակ նեցուկին այս կյանքում՝ իր զավակին: Կից ներկայացնում եմ էպիկրիզը և հաշվեհամար:
Ardshinbank Դոլար՝ 2470047834420010 , Դրամ` 2470047834420000
Հարցերի համար կարող եք գրել իրեն` ֆեյսբուքում

Զար Դիլանյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին