|
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է ԵԽԽՎ լիագումար նիստում իր ելույթի տեսանյութը, որտեղ նա անդրադառնում է միջազգային հանրության լռությանը. «Նիկոլ Փաշինյանը հարձակում է գործում Հայ Առաքելական եկեղեցու վրա։ Հարձակվում է խոսքով և ուժով․ լռություն։ Ավելի քան 6 ամիս չորս արքեպիսկոպոսներ կալանքի տակ են․ լռություն։ Հայտնի բարերարն իր աջակցությունն է հայտնում Հայ Առաքելական եկեղեցուն և դրա համար ձերբակալվում․ լռություն։ Մենք նախաձեռնում ենք իմփիիչմենթի գործընթաց և ընդդիմության վարչապետի թեկնածուն ձերբակալվում է․ լռություն։ Կառավարության պաշտոնյաները թիրախավորում են անհատ լրագրողներին. լռություն։ Ձերբակալվում են բլոգերներ։ Նրանցից մեկը հացադուլ է հայտարարում և վերջինիս առողջությունն այն աստիճան է վատթարանում, որ երեկ նրան դատարան են բերել անվասայլակով․ լռություն։ Պատգամավորին, պաշտոնաթող նախագահներին, ընդդիմադիր առաջնորդներին կամ ձերբակալում են, կամ արգելում բացակայել երկրից․ լռություն։ Այս սարսափելի փաստերի շարքը ես կարող եմ անվերջ շարունակել։ Քաղաքականապես իմ երկիրը բռնազավթված է Նիկոլ Փաշինյանի կողմից, ֆիզիկապես՝ Իլհամ Ալիևի։ Իմ ավելի քան 50 հայրենակից Հայաստանում զրկված է ազատությունից՝ իրենց քաղաքական հայացքների համար, իսկ պաշտոնական տվյալներով իմ 19 հայրենակից Բաքվում բանտարկության մեջ է միայն այն պատճառով, որ հայ է։ Ես ինքս ինձ համար որոշում կայացրել եմ՝ չե՛մ լռելու։ Այժմ, տիկնա՛յք և պարոնա՛յք, ընտրություն կատարելու ձեր հերթն է»։ |
«Քաղաքականապես իմ երկիրը բռնազավթված է Փաշինյանի կողմից, ֆիզիկապես՝ Ալիևի»․ Հայկ Մամիջանյանը՝ ԵԽԽՎ-ում
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet
Քաղաքական ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին


