▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Քամփ Արմեն համերաշխություն». Ճամբարը պետք է հայ ժողովրդին վերադարձվի

ermenihaber-ը գրում է.Ստամբուլի Թուզլայի շրջանում գտնվող հայկական մանկատան «Քամփ Արմեն» անունով հայտնի ամառային ճամբարի ապամոնտաժման դեմ հերթապահութուն իրականացնող «Քամփ Արմեն համերաշխության» խումբը մամուլի հայտարարություն է արել:

Թուրքական «T24» լրատվական կայքի տեղեկացմամբ՝ հայտարարության մեջ նշվում է, որ 1915 թվականի ցեղասպանության տարբեր դրսևորումներ շարունակվեց Հրանտի, Սևակի, Մարիցայի դեպքում և նույն էլ ցանկացել են Քամփ Արմենում անել, սակայն ժողովրդի կամքի շնորհիվ ապամոնտաժումը դադարեցվել է: Խումբը հայտարարել է, որ իրենք տեր են կանգնելու հայ ժողովրդի հույսով, հավատով և աշխատանքով ստեղծված Քամփ Արմենին  և թույլ չեն տալու այն քանդել:

«Մեր պահանջը շատ հստակ է. Քամփ Արմենը առանց պայմանի և անհապաղ պետք է վերադարձվի հայ ժողովրդին գույքի նկատմամբ բոլոր իրավունքներով հանդերձ»,-նշված է հայտարարության մեջ:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին