▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փրկարարները ջրանցքից դուրս են բերել 16–ամյա քաղաքացու դի

Թարմացված- Շենիկի ջրանցքից այսօր մահացած դուրս բերված տղան Արմավիրի մարզի Սարդարապատ համայնքից էր։

«Նյուզ»-ի տեղեկություններով, 16-ամյա տղան հովիվի հետ իրենց կենդանիների էր տարել արոտավայր։ Նրանք երկուսով ջուրն են ընկել երեկ Արագածավանի հատվածում Դիերը հայտնաբեվել են Շենիկի ջրանցքում։ Հովիվի դին հայտնաբերվել է երեկ երեկոյան։ Ըստ փրկարար ծառայության՝ մայիսի 24-ին ահազանգ է ստացվել,  որ Շենիկ գյուղի ՋԷԿ-ի տարածքում՝ ջրանցքի մեջ, քաղաքացու դի է հայտնաբերվել։ Իսկ տղայի մարմինը հայտնաբերվել է այսօր, ՋԷԿ–ի աշխատակիցներն են նկատել ու զանգահարել փրկարար ծառայություն։

***

Մայիսի 25-ին, ժամը 13:33-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շենիկ գյուղի ջրանցքում հատնաբերվել է մայիսի 24-ից որոնվող Վ. Գ.-ի (ծնված 2009 թ.) դին. ջրից դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները դին դուրս են բերել ջրանցքից:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին