▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պուտինի ու Փաշինյանի մեջ վեճ ծագեց՝ թվերի շուրջ․․․

Պուտինը Փաշինյանից լավ է հիշում ՀՀ–ՌԴ առևտրի ծավալները

Դուշանբեում կայացած ԱՊՀ գագաթնաժողովի ժամանակ թվերի շուրջ վեճ ծագեց։ ՀՀ վարչապետը 2025 թվականի համար նշեց 4 միլիարդ դոլարի, իսկ անցյալ տարվա համար՝ 9 միլիարդ դոլարի թիվ, սակայն Ռուսաստանի նախագահը վստահորեն պնդեց, որ թվերն ավելի բարձր են.

«Ավելի շատ։ Անցյալ տարի ավելին էր։ Եվ այս տարի ավելին կլինի... Ակնհայտ է։ Պարզապես ակնհայտ է։ Բայց կարևոր չէ»։

Պաշտոնական տվյալների համաձայն՝ 2024 թվականին Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտուրն աճել է գրեթե 1.6 անգամ՝ հասնելով ավելի քան 12 միլիարդ դոլարի։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին