▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պուտինը շքանշան է հանձնել Վեհափառի եղբորը՝ նրա մասին Փաշինյանի «բացահայտումից» օրեր անց

Պուտինն Ալեքսանդր Նևսկու շքանշան է հանձնել Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանին։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 22-ին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, անդրադառնալով եկեղեցու ներքին հարցերին չխառնվելու քննադատություններին, ամբիոնից բազմիցս հայտարարեց, որ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի եղբայրը՝ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը, ԿԳԲ-ի գործակալ է։ 

Ավելի ուշ, ՍիվիլՆեթը պարզել էր, որ Փաշինյանի հայտարարության համար հիմք է հանդիսացել իշխանական մամուլի «անանուն նամակը»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին