▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Փորձում է հայ ժողովրդին ներշնչել ադրբեջանական մտածողության տրամաբանությունը»․ Արթուր Սուքոյան

Պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Նիկոլ Փաշինյանը Սևանը «Գյոյչա» անվանելու փաստը փորձում է արդարացնել այն մտքով, թե Հայաստանում հաճախ է հնչում «Արցախ» բառը։
Սակայն այս բացատրությունը երկակի վտանգավոր է։
Առաջին՝ սա խոսում է Փաշինյանի տխմարամտածողության մասին․ նա նույն հարթության վրա է դնում հակառակորդ երկրի ղեկավարի սպառնալիք հայտարարությունը և սովորական ՀՀ քաղաքացու խոսքը։ Եթե Ադրբեջանի ղեկավարի կողմից հնչած արտահայտությունները Սևանի վերաբերյալ պարունակում են տարածքային հավակնություններ, ապա ՀՀ ներսում «Արցախ» բառի գործածությունը որևէ նման ենթատեքստ չունի․ այն ազգային հիշողության և ինքնության բաղադրիչ է։
Երկրորդ՝ Սևանը այնքանով է ադրբեջանական, որքանով Արցախը հայկական է. Փաշինյանի այս մոտեցումը փաստացի թույլտվություն է տալիս Ադրբեջանին ունենալ տարածքային հավակնություններ՝ լեգիտիմացնելով Սևանը ադրբեջանական «Գյոյչա» ներկայացնելու, իսկ ապագայում այն փաստացի ադրբեջանական դարձնելու փորձերը։
Նիկոլին իզուր չենք կոչում դավաճան, այլ ոչ թե պարզապես վատ ղեկավար։ Նա դավաճան է հենց այն պատճառով, որ հետևողականորեն փորձում է հայ ժողովրդին ներշնչել ադրբեջանական ձևակերպումների և մտածողության տրամաբանությունը՝ մշտապես արդարացնելով Ադրբեջանին և մեղադրելով հայ ժողովրդին»:

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին