▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փորձ է կատարվել սարքել փոթորիկ' ցնցելու համար Վարդան Ղուկասյանին և ԴՕԿ կուսակցությանը․ Փաստաբան

Վարդան Ղուկասյանի ռեյտինգի բարձրացմանը զուգահեռ, շատանալու  են նաև  նման ինտրիգները․ Փաստաբան Լևոն Բաղդասարյան

ԴՕԿ կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի նախաձեռնությամբ,անհրաժեշտություն էր ծագել տալու իրավական գնահատական,կապված  կուսակցության ներսում և դրսում կուսակցական անդամների և համակիրների միջև տեղի ունեցած որոշ ինտրիգների վերաբերյալ,որոնք հրապարակայնացվել էին։
Արձանագրում եմ,որ մի բաժակ ջրում որոշ անձանց կողմից փորձ է կատարվել սարքել փոթորիկ' ցնցելու համար Վարդան Ղուկասյանին և ԴՕԿ կուսակցությանը։
Մասնագիտական կարծիքս ձևավորվել է  բացառապես տվյալ ինտրիգների հետ կապված առկա փաստերի և փաստական հանգամանքների ուսումնասիրման արդյունքում։Անգամ չեմ ճանաչում սույն գործով անցնող բազմաթիվ անձանց,այդ թվում կուսակցական որոշ անդամների,համակիրների,պաշտոնական կայքի ադմիններին։
ԴՕԿ կուսակցության պատվավոր նախագահ  Վարդան Ղուկասյանի ռեյտինգի օրեկան բարձրացումը ուղիղ համեմատական է չարակամների,բանսարկուների քանակական ավելացմանը,որոնք բաժանված են երկու խմբի,
Առաջին խմբում նրանք են,ովքեր ,իրավամբ, ԴՕԿ կուսակցությունից կամ Վարդան Ղուկասյանից օբ յեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով ունեն նեղվածություն,իսկ որոշ մասն ունի անձնական շահագրգռվածություն 'լինելու Վարդանի կողքին,որպեսզի հետագայում համալրի զոռբաների շարքը։

Ցավոք, և նախկին և ներկա իշխանավորներն այդպես էլ  չկարողացան վերացնել զոռբաների ինստիտուտը։

Առաջ ընկնելով ասեմ,որ դա Վարդանի մոտ ստացվում է։
Երկրորդ խումբը ,դրանք տարբեր լիազոր անձանց կողմից  հատուկ ծրագրով ,չի  բացառվում նաև ֆինանսական շահագրգռվածությունից ելնելով դեսանտ են իջել տարբեր տեխնալոգիաների միջոցով' պառակտելու ԴՕԿ կուսակցությանն ու Վարդան Ղուկասյանին։
Իմ' իրավապաշտպանիս համար ակնհայտ է ,որ այսօր Վարդան Ղուկասյանն ունի ընտրողների մեծ բանակ և,անկախ ցանկացած ինտրիգի,որոշողը լինելու է այդ զանգվածը,որն ըստ վերջին տվյալների,գերազանցում է քաղաքական դաշտում գտնվող բազմաթիվ քաղաքական դեմքերի ընտրազանգվածի հանրագումարին։Ու դա հանրահայտ փաստ է ,ու դրա հետ անհրաժեշտ է հաշվի նստել։
Պարոն Ղուկասյանի ցանկությամբ վերջին օրերին տեղի ունեցած ու հանրայնացրած ինտրիգների հետ կապված քննությունը համարում եմ ավարտված ,կուսակցությունը կարող է իր բնական աշխատանքը շարունակել,կուսակցության պաշտոնական կայքերի ադմինները  ևս ։ Արձանագրում եմ,
Կուսակցության նախագահ Անի Խուդավերդյանն իր վրա դրած լիազորությունները կատարել է բարեխիղճ։
Կուսակցության ակտիվ գործող անդամներն իրենց վրա դրված պարտականություններն իրականացրել են բարեխիղճ,իսկ համակիրներն իրենց նվիրվածությամբ չեն զիճել,հաճախ էլ' գերազանցել են ։
Կուսակցության պաշտոնական կայքերի ադմիններն,որքան հասկացա թվով  հինգ են, իրենց վրա դրված պարտականությունները կատարել են բարեխղճորեն։
Հարգելի կուսակցականներ,համակիրներ,Վարդան Ղուկասյանի նվիրյալներ
Կուսակցությունը որդեգրել է Դեմոկրատիա,Օրենք,Կարգապահություն լոզունգը։
Այն անձիք,ովքեր Վարդան Ղուկասյանին համարում են իրենց սրտի թեկնածուն,պետք է իրենք դառնան օրինակ ' ղեկավարվելով այս կարգախոսով։
Շնորհակալ եմ Վարդան Ղուկասյանին նման պատասխանատու ,նաև անշնորհակալ ,բացառիկ լւազորություններ տալու համար ,իսկ այս գործի շրջանակում ձեռք բերված փաստերն ու փաստական հանգամանքները,որոնք հրապարակման ենթակա չեն, կփոխանցվեն  վերջինիս։

 Փաստաբան Լևոն Բաղդասարյան։

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին