▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Փեզեշքիանն ադրբեջանցի է, մենք նույն արյունն ունենք»․ Ալիև

Փեզեշքիանն ադրբեջանցի է։ Մենք նույն արյունն ունենք։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ «Al Arabia» հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Ալիևի խոսքով՝ նրանք ընդհանուր արմատներ ունեն և խոսում են նույն լեզվով։

«Փեզեշքիանը հանրային միջոցառումներից մեկում ցուցադրել է ադրբեջանական պոեզիայի իր գիտելիքները և այն, որ թարգմանչի կարիք չունի։ Նա շատ տաղանդավոր մարդ է։

Ինչ վերաբերում է նոր զարգացումների վերաբերյալ Իրանի պաշտոնական դիրքորոշմանը, մենք այն համարում ենք շատ հիմնավորված և դրական։ Երբ ես ասում եմ «պաշտոնական դիրքորոշում», նկատի ունեմ նախագահի և արտաքին գործերի նախարարի դիրքորոշումը։ Սա համարվում է պաշտոնական դիրքորոշում», - ընդգծել է Ալիևը։

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին