Արդեն տեղեկացրել ենք, որ օրեր առաջ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցում կայացավ «Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության նախագահ Անի Զախարյանի և Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի ջութակահար, Հովհաննես Չեքիջյանի ակադեմիական երգչախմբի երգիչ Արսեն Մուրադյանի պսակադրությունը: Այսօր Անին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել.
«Պետական մարմինը նույնպես ամրագրեց մեր ամուսնությունը։ Եկեղեցու հետ միասին սա նույնպես շատ կարևոր է՝զգացմունքներից բացի զույգերը երբեք չպետք է մոռանան այն պատասխանատվության մասին, որ ունեն միմյանց նկատմամբ»: