▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Պատերազմի մասնակից ես՝ հոդվածը գնաց, Արցախի անունը տալիս ես՝ հոդվածը գնաց»․ Գառնիկ Դանիելյան

«Չհավատաք, թրքահպատակ իշխանությունների կեղծ, շինծու մեղադրանքներին»,- Բագրատ Սրբազանի և մյուսների գործով դատական նիստից առաջ դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Գառնիկ Դանիելյանը։ Նա հիշատակեց մոնտաժված ձայնագրությունները՝ հավելելով, որ «հասարակությունը պետք է տեսնի, թե ինչ կեղծարարների, ստախոսների, թրքահպատակների հետ գործ ունի»։
Նրա խոսքով գործը փուչիկ է, որը տրաքելու է։
«Եթե պատերազմի մասնակից ես՝ հոդվածը գնաց, Արցախի անունը տալիս ես հոդվածը գնաց»,- հավելեց Դանիելյանը։
Նրա խոսքով խոսակցություններ են գնում, որ սեպտեմբերյան նստաշրջանին իրեն և Իշխան Սաղաթելյանին պիտի անձեռնմխելիությունից զրկեն, քրեական գործ հարուցեն։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին