▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Փաշինյանն իրավունք չունի մտնել հոգևորականներ-Աստված հարաբերությունների արանքը»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ ««Կրթվելը նորաձև է» շարժման բանախոսության ժամանակ Նիկոլ Փաշինյանին հարց են տվել հոգևորականների վերաբերյալ իր գրառումների մասին։ Նա հայտարարել է․ «Այն մասին, որ ես ունեմ պրոբլեմ հոգևորականների հետ կամ հոգևորականներն ինձ հետ պրոբլեմ ունեն։ Իմ կարծիքով՝ մեր հոգևորականների պրոբլեմը Աստծու հետ է, ինձ հետ ոնց կարող են պրոբլեմ ունենալ։ Կուսակրոն քահանաները կուսակրոնությունը ստանձնելիս ծնկի են գալիս Հիսուս Քրիստոսի իջման վայրում և ուխտում են, ուխտագիր են ստորագրում, որ իրենք չեն ունենալու անձնական կյանք։ Աբսուրդ է «կաթողիկոսի անձնական կյանք» բառակապակցությունը։ Անձը եթե ունի անձնական կյանք, կաթողիկոս չէ»։ Փաշինյանի խոսքով՝ հոգևորականների մասին իրեն զեկուցել են ԱԱԾ-ից։
Նիկոլ Փաշինյանը օրենքով և ոչ մի այլ կերպ իրավունք չունի մտնել հոգևորականներ-Աստված հարաբերությունների արանքը, ՀՀ սահմանադրությամբ եկեղեցին պետությունից առանձին կառույց է, վարչապետն իրավունք ունի զբաղվել միայն այն ոլորտներով, որոնցով օրենսդրությամբ սահմանված լիազորություններ ունի։ ԱԱԾ-ն Հայաստանի առաջ ծառացած անվտանգային մեծ խնդիրները թողած՝ հոգևորականների հարցերով է զբաղվում։ Նիկոլ Փաշինյանը մի ժամանակ ԱԱԾ-ին հրահանգել էր սատանա գտնել, հիմա էլ հրահանգել է հոգևորականների վարքին հետևել»:

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին