Նիկոլ Փաշինյանն իր իշխանությամբ պարտական է Ալիևին և Էրդողանին և, Աստված մի արասցե, իր վերընտրման պարագայում նույնպես պարտական է լինելու Ալիևին և Էրդողանին. Աշոտյան
Ալիևը մի ձեռքով իր հայտարարություններով օգնում է Փաշինյանին, բայց նաև հիշեցնում է Նիկոլին, որ նրա վերընտրությունը կախված է իրենից, դատարանի բակում, Սերժ Սարգսյանի գործով դատական նիստից առաջ լրագրողներին ասաց ՀՀԿ փոխնախագահը։
«Եթե Նիկոլ Փաշինյանը մնա իշխանության, խաղաղության մասին կարելի է մոռանալ, որովհետև խաղաղությունը չի կարող լինել առանց անվտանգության։ Եթե դու անվտանգ ես, կարողանում ես խաղաղություն ստեղծել։ Այս իշխանությունները խոսում են առանձին վերցրած խաղաղության մասին, որը կապ չունի անվտանգության հետ»։


