Փաշինյանն ասում է, թե Հովհաննավանքի «պատարագից» երիտասարդի բերանը փակելով դուրս են հանել «իր իսկ անվտանգության համար»...
Դիտեք նաև՝
Փաշինյանն ասաց, թե ինչու կուսակցականներն առաջադրվելիս ավելի քիչ գումար են տալու, քան անկուսակցականները
Ինչու կուսակցականները պետք է 500 հազար դրամ վճարեն, իսկ ոչ կուսակցականներին` 1.5 միլիոն դրամ։ Ըստ Փաշինյանի, կուսակցականներն այս ընթացքում վճարել են անդամավճարներ և որպեսզի անհավասարություն չլինի, իրենք մոտավորապես հաշվարկել են տարբերությունը, որ անհավասարություն չլինի և հավասար պայմաններ լինեն բոլորի համար։
«Առաջադրման դեպքում թեկնածուները միշտ էլ այդ վճարումն են արել, մենք քարոզարշավ ենք չէ իրականացնելու, մենք պետք է նաև մեր ներդրումը ունենանք, բա ո՞վ է ֆինանսավորելու, իհարկե, մենք դրամահավաք էլ կկազմակերպենք։
Դիտեք նաև՝
ՀՀ կառավարությունը մտադիր է դիտարկել ՀԷՑ ընկերության ձեռքբերման կամ առնվազն պետության կողմից ձեռնարկության կառավարման հարցում որոշիչ ձայն պահպանելու հարցը. Փաշինյան
«Եթե դա կլինի տրամաբանական գին, կառավարությունը շատ լրջորեն կքննարկի։ Եթե գինը կլինի շատ մեծ, ապա կգնանք երկրորդ սցենարով, ըստ որի՝ ՀԷՑ-ը մասնավորեցվում է միջազգային հեղինակություն ունեցող, մասնագիտացած ընկերությանը, բայց կառավարությունը որոշակի ներկայություն կունենա այնտեղ թե օրենսդրական կարգավորումով, թե բաժնետոմսերով, դա «ոսկե բաժնետոմսով»․․․ Դա կքննարկվի»,- ճեպազրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ հետագա քայլերը կախված կլինեն Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումից՝ ընկերությունը կպահպանի լիցենզիան, թե կզրկվի դրանից:
Պարզվեց` Ադրբեջանը հնարավորություն տալիս է նաև ՌԴ-ից եկող գնացքներին. Փաշինյանը` Ադրբեջանի տարածքով Հայաստան եկած ռուսական ցորենի մասին
Ի սկզբանե նախատեսված էր, որ Ղազախստանից պետք է գա առաջին գնացքը, սակայն պարզվեց, որ Ադրբեջանը նման հնարավորություն տալիս է նաև Ռուսաստանից եկող գնացքներին, և հիմա ՌԴ–ից որոշակի ապրանքախմբեր այդ ճանապարհով ՀՀ արտահանելու վերաբերյալ հայտեր են գեներացվում, ճեպազրույցի ընթացքում լրագրողներին ասաց նա։
«Հիմա պետք է գործնականում պարզվի, թե հակառակ ուղղությամբ ապրանքներն ինչպես են հոսելու։ Ես վերահաստատում եմ հայկական կողմի պատրաստակամությունը Մարգարա–Կոռնիձոր և հակառակ երթուղով ապահովելու թուրքական և ադրբեջանական բեռնատարների անցումը Թուրքիայից Ադրբեջան և հակառակ ուղղությամբ»,–ասաց ՀՀ վարչապետը։
Նա ողջունեց Ռուսաստանի ակտիվությունը երկաթուղու հետ կապված և հիշեցրեց, երբ օգոստոսի 8–ից հետո հնչում էին փորձագիտական գնահատականներ, թե ՌԴ-ի, Իրանի համար սրանք նեգատիվ զարգացումներ են, մենք ասում էինք ոչ, սա նպաստելու է Հայաստան–Ռուսաստան հարաբերությունների զարգացմանը։
Նիկոլ Փաշինյանն առաջարկում է ամբողջության մեջ գնահատել Ալիևի հայտարարությունը Սևանա լճի մասին։
Ցարական ժամանակների այդ քարտեզն ինչքան այդ տեսակետից կարող է ոչ բարենպաստ լինել ՀՀ–ի համար, այնպես էլ կարող է աննպաստ լինի Ադրբեջանի համար։ Կարող է պարզվի` այդ քարտեզի վրա Հայաստան կա, Ադրբեջան չկա, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց նա։
«Ես համարում եմ, որ դա անիմաստ թեմա է, անիմաստ քննարկումներ են, մանավանդ օգոստոսի 8–ի համաձայնագրից հետ»,–հայտարարեց Փաշինյանը։
***
«Եթե Կտրիճ Ներսիսյանը երեխա ունի, և այդ երեխան ծնվել է իր կուսակրոնության ուխտը ստանձնելուց հետո, ինքը կարո՞ղ է զբաղեցնել Ամենայն հայոց կաթողիկոսի գահը. էս հարցը ինչո՞ւ չի հնչում Հայաստանում, որևէ մեկը ինչո՞ւ չի Մայր Աթոռի ներկայացուցչի այս հարցը տալիս»,- ճեպազրույցի ժամանակ նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ընդգծել. «Կտրիճ Ներսիսյանը կաթողիկոս չի: Հայաստանյայց Առաքելաց Եկեղեցին այսօր չունի կաթողիկոս. կա մարդ, որը ապօրինի ձևով գտնվում է այդ կարգավիճակում: Դրա համար ենք մենք ասում Կտրիճ Ներսիսյան:


