▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փաշինյանն ակնարկել է, որ ամառային վոյաժների համար «բրոնյաներ» չանեն

«Իրավունք» թերթը գրում է. «ՔՊ վարչության նիստի ժամանակ Փաշինյանը ՔՊ-ականների քծնանքներին ի պատասխան` սառը ցնցուղի էֆեկտ է կիրառել։

Մասնավորապես, երբ վերջիններս հիացած արտահայտվել են, թե շեֆը գնահատում է իրենց հավատարմությունը, մեկ էլ ամփոփմանը, հոպ՝ անակնկալ է արել, թե ապրեք, որ կուռ եք ու նվիրյալ, ամբողջ արձակուրդներին էլ նույն ոգով կաշխատեք։

Ակնարկել է, որ ամառային վոյաժների համար «բրոնյաներ» չանեն, ինչից հետո «դուխները» գցած ՔՊ-ականները քոռ ու փոշման հրաժեշտ են տվել շեֆին»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին