▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փաշինյանն՝ Աբու Դաբիում

 Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով․ «Մեկնարկեց աշխատանքային այցս Արաբական Միացյալ Էմիրություններ»։
Հիշեցնենք՝ այսօր Աբու Դաբիում նախատեսված է Փաշինյանի հանդիպումը ԱՄԷ նախագահ Շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։ Նշենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ևս ԱՄԷ-ում է:
Հուլիսի 10-ին, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի շրջանակում, Աբու Դաբիում տեղի կունենա Փաշինյան-Ալիև երկկողմ հանդիպում։

Դիտեք նաև՝ 

 Նիկոլ Փաշինյանն ԱՄԷ-ում է բավականին ներկայացուցչական պատվիրակությամբ

Պատվիրակության անդամները երևում են վարչապետի հրապարակած կադրերում։ Այսպես, նրան ուղեկցում են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, ԱԺ փոխխոսնակ և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը։ 

ԱՄԷ-ում առաջին հանդիպումը Էմիրությունների նախագահ, շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանի հետ էր։

Ի դեպ, դրանից մի քանի ժամ առաջ ԱՄԷ առաջնորդը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ էր հանդիպել։ Վաղը նախատեսված է Փաշինյանի և Ալիևի հանդիպումը Աբու Դաբիում։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին