▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փաշինյանի ղեկավարած պետությունը արդեն 7 տարուց ավելի է՝ ընդհանրապես ջանք չի գործադրել Մարտի 1-ի մահվան դեպքերը բացահայտելու համար. Բագրատ Միկոյան

Նիկոլ Փաշինյանի ղեկավարած պետությունը արդեն 7 տարուց ավելի է՝ ընդհանրապես ջանք չի գործադրել Մարտի մեկի մահվան դեպքերը բացահայտելու համար. Բագրատ Միկոյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավարը է Yerevan.Today –ին տված մեկնաբանությունում անդրադարձել է կայքերից մեկի այն հրապարակմանը, թե Քոչարյանը հոկտեմբերի 7-ի ասուլիսում խոսելով ՄԻԵԴ-ի վճռի մասին, մոլորեցնող հայտարարություն է արել։

Նախագահը նշել է, որ ՄԻԵԴ վճռի հիմնական մեխը պետության կողմից այդ մահվան դեպքերի բացահայտման բավարար ջանքերի բացակայությունն է։ ...ՄԻԵԴ վճիռը ակնառու է դարձնում, որ 2018 թվականից սկսած՝ պետությունը թաքցրել է ՄԻԵԴ-ից քրեական գործում առկա և ամբողջ հանրությանը հայտնի այնպիսի փաստեր, ինչպիսիք են ցուցարարների կողմից նռանկի և հրազենի կիրառումը։

Պարզ է, որ պետությունը պատշաճ պաշտպանություն չի իրականացրել, ինչի մասին պարզ նշեց նախագահն ասուլիսում, հավելել է Միկոյանը։
Կարևոր է արձանագրել, որ հենց ՄԻԵԴ-ը մի քանի անգամ ուղիղ նշում է, որ բավարար տվյալներ չեն տրամադրվել Դատարանին: 

Իսկ ՄԻԵԴ վճիռը, առանց այդ փաստերի, դառնում է խիստ կասկածելի և խոցելի և վաղ թե ուշ ունենալու է վերանայման կարիք։
Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին