▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Փաշինյանի մասնակցությամբ լուսանկարն արտաքնոցի ֆոնին է արվել»

ՀՑԹԻ նախկին տնօրեն, պատմաբան Հայկ Դեմոյանի ֆեյսբուքյան գրառումը․

«ՀՀ դեսպաններին չեմ հարցնում, թե ի՞նչ եք զգացել, երբ լուսանկարվել եք Հայոց ցեղասպանության պատմական փաստը կասկածի տակ դնող, մեր օրերում հայության մի հատվածի դեմ իրականացված ցեղասպանական գործողության մեջ իր հանցակցության մասին բացահայտ հայտարարող անձի հետ լուսանկարվելիս,

Չեմ հարցնում, արդյո՞ք տեղյակ եք, որ այս լուսանկարում ձեզ հետ միասին լուսանկարված են երկու անձինք, ովքեր երկու քրեական գործերի շրջանակում կասկածվում են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից գողություն կատարելու մեջ:

Ընդամենը հարցնում եմ, թե ինչու՞ ԱԳՆ արարողակարգը որոշել է խմբակային լուսանկարի համար մի այնպիսի վայր ընտրի, որ հետին պլանում արտաքնոց երևա, որի գույնը տարօրինակ զուգադիպությամբ համընկնում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը ժխտող անձի կոստյումի գույնին»:

Դիտեք նաև՝

***

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին