Փաշինյանը ԱՄՆ պետքարտուղարի տեղակալից տեղեկություններ է խնդրել հայ գերիներին վերադարձնելու` Վաշինգտոնի ջանքերի վերաբերյալ
ՀՀ վարչապետը լրագրողներին ասաց, որ Երևանում այս թեման քննարկել է Էլիսոն Հուքերի հետ՝ խնդրելով նրան այս հարցը պահել ուշադրության կենտրոնում։
***
|
«Մեզնից յուրաքանչյուրը շատ մեղքեր ունի, մենք բոլորս, մարդը մեղավոր է՝ մեկը մի քիչ ավել, մեկը մի քիչ պակաս, իմը, իհարկե, ենթադրվում է, որ մի քիչ ավելի շատ՝ պայմանավորված իմ կարգավիճակի առանձնահատկություններով, գուցե իմ կյանքի առանձնահատուկ բովանդակությամբ»,- այս մասին այսօր ճեպազրույցի ընթացքում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքով՝ ամենամեծ սրբապղծությունն այն է, որ որևէ մահկանացու ասում է՝ ես անմեղ եմ»։ «Դա նշանակում է, որ ինքն իրեն աստվածացնում է։ Հետևաբար ես մեղավոր եմ»,- հավելեց Փաշինյանը։ |
***
|
«Շատ տարբեր մեկնաբանություններ կան Մայր Աթոռը ազատագրելու գործընթացին հետ կապված: Բայց էլի Նոր կտակարանի ձևակերպումը այստեղ պատեհ է, որ «պիտի նայեք, պիտի նայեք և չտեսնեք»»,- ճեպազրույցի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ընդգծել. «Մայր Աթոռի ազատագրման գործընթացը սկսել է, ընթանում է և անխուսափելիորեն հասնելու է տեղ»: Դիտեք նաև՝ |


