▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փաշինյանը շնորհակալություն հայտնեց ԱՊՀ ղեկավարներին` Ադրբեջանի հետ խաղաղություն հաստատելու գործում ցուցաբերած օգնության համար

Փաշինյանը շնորհակալություն հայտնեց ԱՊՀ ղեկավարներին Ադրբեջանի հետ խաղաղություն հաստատելու գործում ցուցաբերած օգնության համար

«...Դուք բոլորդ իսկապես ցանկանում էիք, որ սա տեղի ունենար, և այդպես էլ եղավ։ Խաղաղությունն այժմ իրականություն է, և ես շնորհավորում եմ մեզ բոլորիս այս առիթով և երախտագիտություն եմ հայտնում իմ ԱՊՀ գործընկերներին այս ընթացքում ցուցաբերած աջակցության համար», - ասաց նա Դուշանբեում կայացած ԱՊՀ գագաթնաժողովում։

ՀՀ վարչապետը հույս ունի մոտ ապագայում խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ, որից հետո անհրաժեշտ կլինի հաստատել տնտեսական, քաղաքական և մշակութային կապեր, ինչպես նաև լուծել մարդասիրական հարցեր։ Վարչապետը կարծում է, որ սա դժվար, բայց հասանելի խնդիր է։

***

Տարիներ շարունակ տևած կոնֆլիկտից հետո Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն է հաստատվել, որի համար հիմնարար փաստաթուղթ է հանդիսացել Ալմա Աթայի հռչակագիրը.  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` Դուշանբեում ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստի ժամանակ։ 

Նա անդրադարձավ Վաշինգտոնում օգոստոսի 8–ին ստորագրված փաստաթղթերին, ընդգծեց` Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները նշել են, որ տարածաշրջանում կայունությանը և բարգավաճմանը նպաստելու համար երկու երկրների միջև կբացվեն տրանսպորտային հաղորդակցությունները ներպետական, երկկողմ և միջազգային փոխադրումների համար՝ հիմնված պետության ինքնիշխանության, տարածքային ամբողջականության հիման վրա։ 

«Այդ ջանքերը պետք է ներառեն Ադրբեջանի և Նախիջևանի միջև անարգել տրանսպորտային հաղորդակցությունը Հայաստանի տարածքով՝ ՀՀ– համար միջազգային և ներպետական փոխադրումների համար փոխադարձ առավելություններով»,– հայտարարեց ՀՀ վարչապետը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին