▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փաշինյանը պատժել է Մարուքյանին` կնոջ միջոցով

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանն իր երբեմնի ընկերոջ՝ թիմակից Էդմոն Մարուքյանի կնոջը՝ Տաթև Մատինյանին, ազատել է աշխատանքից: Վերջինս 2023 թվականին, երբ Մարուքյանը հատուկ հանձնարարություններով դեսպանի «պատվավոր» պաշտոնն էր զբաղեցնում, նշանակվել էր Արբիտրաժի հաշտարարության հայաստանյան կենտրոնի տնօրեն, որը 2023 թվականին էր հիմնադրվել:
Մեր տեղեկություններով՝ հենց Փաշինյանի հրահանգով Տաթև Մատինյանը հեռացվել է զբաղեցրած պաշտոնից:
Պատճառն էլ Փաշինյանի մշտական համախոհ Մարուքյանի՝ վերջին շրջանի հակաճառություններն ու ընդվզումներն են իշխանությունների հայտարարությունների ու որոշումների դեմ:

Կարելի է ասել՝ Փաշինյանը կնոջ միջոցով պատժել է Մարուքյանին»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին