«Ժողովուրդ»-ը գրում է. «Նիկոլ Փաշինյանն ապրիլի 4-ին հյուրընկալել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Չան Թան Մանի գլխավորած պատվիրակությանը: Համաձայն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած «Հանրային պաշտոն զբաղեցնող անձի կամ հանրային ծառայողների նվերների հաշվառման ձևաթղթի»՝ շարֆն արժեցել է 45 հազար 312 դրամ։ Վարչապետի ստացած կնոջ շարֆը պատրաստված է բամբուկից և զարդանախշ տուփով է եղել։ Բացի շարֆից՝ Փաշինյանին Վիետնամի Ազգային ժողովի նախագահ Չան Թան Մանը նվիրել է Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության Ազգային ժողովի շենքի 3D մոդելը՝ պատրաստված մետաղից։ Այն պատրաստված է եղել վիետնամական Qua Quy ընկերության կողմից եւ արժեցել է 45 հազար դրամ։ Կարող ենք ենթադրել, որ կնոջ շարֆը Աննա Հակոբյանի համար է եղել, իսկ մանրակերտը՝ Փաշինյանի, սակայն ինչպես հասկացանք, ո՛չ մեկը, ո՛չ մյուսը Փաշինյաններին պետք չի եկել»։ |
Փաշինյանը կնոջ շարֆ է նվեր ստացել
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet
Մամուլ ավելին

ավելին

ավելին

ավելին

ավելին

ավելին

ավելին