ՀՀ ժողովուրդը կկորցնի ռուսական շուկան և ամբողջ Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ)՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վտանգավոր քաղաքականության հետևանքով, հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը՝ պատասխանելով «ՌԻԱ Նովոստի»-ի հարցին։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Մեդվեդևն ավելի վաղ հայտարարել էր, որ Փաշինյանը Ռուսաստանի հետ հարաբերությունները խզելու ուղի է ընտրել։
«Ինչպես երևում է, նա մեզ հիմար է համարում։ Միևնույն ժամանակ, նա ինքն է մեծ սխալ հաշվարկ կատարել և հետապնդում է մի ուղի, որը չափազանց վտանգավոր է իր երկրի համար», - հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահը։
«Մտածեք այդ մասին. այս շատ յուրահատուկ անհատի գործողությունների հետևանքով ՀՀ ժողովուրդը կկորցնի ռուսական շուկան, ամբողջ Եվրասիական տնտեսական միությունը և տասնամյակների ընթացքում կառուցված տնտեսական կապերը»,-հավելել է նա։
Մեդվեդևը հիշեցրել է, որ Փաշինյանի քաղաքականությունը կարող է ստիպել Երևանին ռուսական գազ գնել եվրոպական գներով, որոնք ներկայիս գնից երեք անգամ ավելի բարձր են։ ՌԴ անվտանգության խորհրդի փոխնախագահը առաջարկել է, որ Հայաստանի վարչապետը հարցնի քաղաքացիներին, թե արդյո՞ք նրանք պատրաստ են ընդունել նման գին։


