▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Փաշինյանը չի հասկանում, որ ինքն այլևս ծախու խմբագիր չէ»․ Հայկ Մամիջանյան

«Քիչ էր մնում Արարատ Միրզոյանի հետևից ջուր շփեին՝ գնում է մասնակցելու ԵՄ արտաքին գործերի նախարարների հավաքին, վերջում պարզվեց՝ մասնակցում է ոչ պաշտոնական նախաճաշին»,- այսօր ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ խոսելով ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի՝ ԵՄ արտաքին գործերի նախարարների հետ հանդիպման մասին։ Ընդդիմադիր պատգամավորն անդրադարձավ նաև ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասի հայտարարությանը․ «Սա ուղիղ ներգործություն է ներպետական գործերին։ Ի՞նչ հիբրիդային պատերազմ, ի՞նչ արտաքին ազդեցություն։ Եթե իրենք արտաքին ազդեցություն ասելով ի նկատի ունեն, որ ՀՀ-ում ընտրությունները կազմակերպում է մի մարդ, ով ցանկալի է Ադրբեջանի և Թուրքիայի համար՝ նկատի ունեմ Փաշինյանին, ապա, այո, Հայաստանում առկա է արտաքին ներգործություն։ Հայաստանում շուրջ 50 քաղբանտարկյալ կա, բայց ոչ ոք այդ հոդվածով չի անցնում։ Փաշինյանը չի հասկանում, որ ինքը այլևս ծախու խմբագիր չի, չի կարող հանդես գալ օդում կախված լուրերով... Այս գործընթացը 2 կարևորագույն բաղադրիչ ունի, առաջին, որ գումարի, փողի տեսքով ներգործություն է ներպետական խնդիրներին, ընտրական գործընթացներին, և երկրորդ՝ այս որոշումն ակնհայտ է դարձնում, որ Փաշինյանի բոլոր բռնաճնշումներն ընտրություններին ընդառաջ փաթեթավորվելու են օտարերկրյա միջամտության դեմ պայքարով»,- շարունակելով թեման՝ նշել է Մամիջանյանը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին