▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Փաշինյանը ձեր զեմլյակն է, բայց շատ անհաջող, չստացված մարդ է»․ Սամվել Կարապետյանը՝ տավուշցիներին

«Շիրակի մարզից հետո Տավուշն ամենաաղքատ մարզն է։ Ես հասկանում եմ՝ Փաշինյանը ձեր զեմլյակն է, բայց շատ անհաջող, չստացված, մեր հայրենիքին շատ վնասներ տված մարդ է ու դեռ շարունակում է վնասներ տալ»,- Տավուշի մարզի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասել է «Ուժեղ Հայաստան»-ի առաջնորդ Սամվել Կարապետյանը։ «Գիտե՞ք՝ ինչն է ահավոր․ մարդ, որ մի թեթև հնարավորություն է ունենում, առաջին հերթին մտածում է իր ծննդավայրում հետք թողնել։ Երևի այդ մարդը «հետք»-ը հասկացել էր գյուղերում մի քանի մետր ասֆալտ անելը, դրանով խաբել ժողովրդին՝ չհասկանալով, որ մի 3 տարի հետո այդ ասֆալտը գյուղացիների համար գլխացավանք է դառնալու․ անորակ ասֆալտը քանդվելու է ու գյուղացիներն սկսելու են առնչվել պրոբլեմների հետ, իրենց մեքենաները ջարդելով գնալու են, գան»,- նշել է Կարապետյանը։

***

«Ընտրական պայքարն այս մարդը վերածել է պատերազմի, բացարձակ, անխիղճ պատերազմի»,- տավուշցիների հետ հանդիպման ժամանակ ասել է «Ուժեղ Հայաստան»-ի առաջնորդ Սամվել Կարապետյանը։ «Պատերազմող տղա էիր՝ գոնե մի 5 օր Ջերմուկում պատերազմեիր, Արցախում պատերազմեիր։ Հիմա ինքը պատերազմում է մեր ժողովրդի դեմ։ Ով հասկանում է նրա արածները, դեմ է դրանց»,- նշել է Կարապետյանը՝ հավելելով․ «Սա ընդամենն ընտրական պայքար է, որը վերջանում է հունիսի 7-ին, դրանից հետո մենք բոլորս պետք է լինենք մի բռունցք դարձած ժողովուրդ, ում գլխավոր խնդիրը պետք է լինի զարգացնել մեր երկիրը և դարձնել անվտանգ»։

Դիտեք նաև՝

info@asekose.am/095519696
Հասարակություն ավելին