▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պարզվում է՝ այս ազգը միայն սուպերմարկետ, ռեստորան, զուգարան կարող է ունենալ

Քաղաքաշինության նախարարությունը նախագիծ է ներկայացրել՝ Երևանի 5-6 ԲՈՒՀ Գյումրի տեղափոխելու և այդ կառույցները  հյուրանոցային համալիրներին տրամադրելու մասին:

«Ո՞նց են ԲՈւՀ-ը պահելու, և, վերջին հաշվով, ի՞նչ է նշանակում բեռնաթափել: Սովետական միության ժամանակ ինչքան էր, հիմա՝ ինչքան: Քաղաքաշինությունը դա քաղաքակրթություն է, որտեղ հենց միջավայրն է. արդյունաբերություն, էկոնոմիկա, առողջապահություն: Գիտե՞ք թե ինչ վիճակում է թեթև արդյունաբերության  գործարանը՝ Տեքստիլը: Այն մի հարթավայր է: Շենքերն էլ կերել ու մի ռեստորան են սարքել: Պարզվում է՝ այս ազգը միայն սուպերմարկետ,  ռեստորան, զուգարան կարող է ունենալ: Հյուրանոցն էլ դրսի մարդկանց համար է: Չի կարելի»,-ասաց քանդակագործ Ֆերդինանտ Առաքելյանը:

Նա նկատում ՝ դասախոս, հանրակացարան, արհեստանոցներ, գրադարաններ են անհրաժեշտ, ինչպե՞ս կարելի է առանց այս ամենի:

Քանդակագործն այս ամենը մի անեկդոտի հետ է ասոցացնում.

«Երեխան մոտենում է նավաստուն՝ ասում է, թե ինձ այն ափ չե՞ս տանի, ասում է՝ փող տուր, տոմս գնիր՝ տանեմ: Երեխան պատասխանում է, որ գումար չունի: Ասում ա՝ այ ապուշ, որ փող չունես՝ ի՞նչ տարբերություն, այն ափին ես, թե՝ այս»:

Անի Կարապետյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին