▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պարտադիր զինծառայությունից խուսափած քաղաքացիները քրեական պատասխանատվության չեն ենթարկվի, եթե...

Ազգային ժողովն այսօր 104 կողմ, 5 դեմ ձայների հարաբերակցությամբ երկրորդ ընթերցմամբ ընդունեց «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Փոփոխությունը նախատեսում է, որ 1992 թվականից մինչ օրս պարտադիր զինծառայությունից խուսափած քաղաքացիները, ում 27 տարին լրացել է մինչեւ 2014 թ. դեկտեմբերի 31-ը, չեն ենթարկվի քրեական պատասխանատվության, եթե խուսափած յուրաքանչյուր տարվա համար վճարեն 200 հազար դրամ: Խոսքը վերաբերում է հիմնականում ՀՀ այն քաղաքացիներին, ովքեր մինչեւ զորակոչային տարիքի հասնելը հեռացել են Հայաստանից:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին