Իրանի իսլամական հարապետության մի քաղաքացի ոստիկանության կենտրոնական բաժին հաղորդում է, որի համաձայն` սեպտեմբերի 6-ին Հանրապետության հրապարակից ընկերներով երկու աղջիկների հետ գնացել են Խորենացի փողոցում վարձակալած իր բնակարանը, քիչ անց աղջիկներին ծանոթ երեք անձինք մտել են տուն, ատրճանակով սպառնացել, իրենից ու իր ընկերներից հափշտակել են 350 ԱՄՆ դոլար, ձեռքի ժամացույց, բջջային հեռախոս և ոսկյա շղթա, որից հետո խմբով հեռացել են: Հանցագործությունը կատարելու կասկածանքով ոստիկանության կենտրոնական բաժին են բերման ենթարկվել Սուսաննա Սարգսյանը, Մարիամ Աբրահամյանը՝ իր ընկերոջ Հայկ Հարությունյանի հետ:
Առավել մանրամասն՝ ոստիկանության տեսանյութում