|
«Պարո՛ն Փաշինյան, ես եմ հիմա ձեզ հրավիրում բանավեճի։ Ընտրեք ձեր ուզած տեղը, ձեր ուզած հարցերը, Պետրոս Ղազարյանին էլ կարող եք կանչել, որպեսզի ձեզ մենակ չզգաք»,- ասուլիսի ժամանակ հայտարարել է «Միասնության թևեր» քաղաքական շարժման ղեկավար Արման Թաթոյանը։ «Նիկոլ Փաշինյանը պաշտոնաթող նախագահներին անընդհատ հարվիրում է բանավեճի, և ինքն այդ իր ատելության, թշնամանքի օրակարգից ելնելով վստահ է, որ արդյունքների է հասնելու։ Իհարկե, մոռանում է, որ ամենամեծ նախկինը ինքն է։ Պարո՛ն Փաշինյան, հունվարի 15-ին ես հրավիրում եմ ձեզ բանավեճի, հետևողական եմ լինելու այս հարցում»,- հավելել է նա։ *** |
|
«Նիկոլ Փաշինյանը պարզապես սնվում է նախկին նախագահներից և այս 2 համակարգերն իրար ուժեղացնում են»,- ասուլիսի ժամանակ ասաց «Միասնության թևեր» քաղաքական շարժման ղեկավար, ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը։ «Մեր երկրում առկա է փակ համակարգ, քաղաքական համակարգը 2 թևեր ունի՝ մեկը Նիկոլ Փաշինյանն է, մյուսը՝ նախկին նախագահները։ Նիկոլ Փաշինյանը հենց այդպես էլ եկել է իշխանության՝ նախկին նախագահների ատելության վրա, նրանց ժամանակ թույլ տված սխալներից ելնելով, ու հիմա էլ երկիրը պահում է ատելության ու թշնամանքի այս փակ շղթայի մեջ։ Եվ այնպես է ստացվել, որ այս 2 համակարգերն առանց իրար գոյություն ունենալ պարզապես չեն կարող, և այսպես երկիրը մշտապես մնացել է անցյալում։ Սրա արդյունքում ստացվում են ամենաաբսուրդային բաները, որոնք մեր երկրի անվտանգության, մարտահրավերների տեսանկյունից ուղղակի կործանանար են»,- հավելել է Թաթոյանը։ *** |
|
«Խոսքս ուզում եմ ուղղել պաշտոնաթող նախագահներին. պարոնա՛յք պաշտոնաթող նախագահներ, եթե դուք իսկապես ուզում եք, որ Նիկոլ Փաշինյանը պարտվի, ապա չպետք է մասնակցեք 2026թ․ ընտրապայքարին»,- այսօր հրավիրած ասուլիսի ժամանակ հայտարարեց «Միասնության թևեր» քաղաքական շարժման ղեկավար Արման Թաթոյանը։ «Եկեք պարզ խոսենք․ մեր ժողովուրդը հստակ ասել է, որ նախկին նախագահները չեն կարող գալ իշխանության և Փաշինյանը դա լավ հասկանում է, դրա համար ամեն ինչ անում է, որ նրանք լինեն հակառակորդ թիմերը։ Իսկ եթե նախկին նախագահներն այդ իմանալով մասնակցում են ընտրության, նշանակում է՝ ուղղակի դառնում են իշխանության ձեռքում գործիք, այս պարագայում՝ ռեժիմի մաս, որովհետև օգնում են Նիկոլ Փաշինյանին վերածվելու բռնապետի»,- հավելեց Թաթոյանը։ *** |
|
«Հայհոյանքների մեջ կորած է ՔՊ-ի բառապաշարը»,- ասուլիսի ժամանակ ասաց «Միասնության թևեր» քաղաքական շարժման ղեկավար Արման Թաթոյանը։ «Մեկ-մեկ որ ժամանակ է լինում, զուտ մոնիթորինգի համար, փորձում ես հասկանալ, թե այս մարդիկ ինչով են զբաղված ընդհանրապես։ Ինչ խոսեն՝ երկրորդ բառը վիրավորանք է։ Ես լինեմ երկրի վարչապետ հանկարծ մի պաշտոնյա քաղաքացու նկատմամբ իրեն լավ չպահի, գիտե՞ք ինչ կանեմ՝ վիզը կպոկեմ էդ պաշտոնյայի։ Դու էդ պաշտոնի համար գնացել՝ քաղաքացու ոտքերն ես ընկել, ձայն ես ստացել, եկել ես պաշտոնի, քաղաքացու հարկից աշխատավարձ ես ստանում, մեքենաներ, բնակարաններ ես գնել, եսիմ ինչեր ես արել, մի հատ էլ կանգնում ես՝ վիրավորում»,- իր խոսքում նշեց Արման Թաթոյանը։ |
«Պարո՛ն Փաշինյան, ես եմ հիմա ձեզ հրավիրում բանավեճի»․ Արման Թաթոյան
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet
Հասարակություն ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին


