▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փարիզի Աստվածամոր տաճարի Էսմերալդան հայուհի Հելեն Սեգարան է

Հայկական արմատներով ֆրանսիացի երգչուհի Հելեն Սեգարան հայտնի Notre-Dame de Paris երաժշտա-թատերական ներկայացման պատմության մեջ Էսմերալդայի լավագույն դերակատար է ճանաչվել: Այս մասին գրում է Rusarminfo.ru-ն:

Իր նուրբ ձայնով Ֆրանսիան նվաճած երգչուհին ծնվել է 1971թ. Տուլոնի հարևանությամբ գտնվող Սի Ֆուր Լե Պլաժ կոմունայում: Երգչուհու հայրը ծագումով իտալացի է, իսկ մայրը հայուհի` Թերեզա Գասպարյանը, որի նախնիները Ֆրանսիայում բնակություն հաստատել են Հայոց ցեղասպանության տարիներին: Էլենը հայկական միջավայրում է դաստիարակվել:

Լյուկ Պլամոնդոնի և Ռիշար Կոչիանտեի Notre-Dame de Paris մյուզիքլում Էլենը Էսմերալդայի դերը ստացել է 1997թ.: Մյուզիքլի և դրա հեռուստատեսային տարբերակի հայտնիությունը գերազանցեց բոլոր ակնկալիքները և համաշխարհային ռեկորդներ սահմանեց, ինչի շնորհիվ Հեենն առաջին մեծության համաշխարհային աստղի վերածվեց:

Ներկայումս 46-ամյա երգչուհին շրջագայում է ամբողջ աշխարհում իր նոր սոլո նախագծով և 3 երեխաների դաստիարակում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին