▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պալաչը մոռացե՞լ է իր անվան ծագման մասին

Երեկ ինչ-որ տեղ կարդացի, որ Աբովյանի քաղաքապետի թեկնածու Պալաչը, նույն ինքն Արթուր Հարությունյանը իր մականվան հետ կապված մեկնաբանել է, թե ինքը միշտ եղել է արդարություն պահանջող և դրա պատճառով է ստացել իր մականունը:

Հավանաբար Պալաչը հիշողության հետ կապված խնդիրներ ունի, քանի որ այդքան էլ լավ չի հիշում տվյալ մականվան ծագումնաբանությունը, շփոթում է: Այդ իսկ պատճառով հարկ եմ համրում հիշեցնել նրան, որ իր «Պալաչ» մականունը ձեռք է բերվել ներքին զորքերի նախկին հրամանատար Վահան Հարությունյանի որոշ հրամանները կատարելիս:

Այդ հրամանները պարունակում էին ծեծի, ջարդի և տարբեր այլ դաժանությունների բնույթ, այստեղից էլ առաջացել է իր մականունը՝ «Պալաչ»: Ըստ էության մենք գործ ունենք կատարածուի հետ, ով զինվորներ ծեծելով վաստակել է իր կասկածելի համբավն ու «արդար» մականունը:

Կարինե Հակոբջանյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին