▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ողբերգական դեպքի քաղաքական պատասխանատվությունը Սուրենյանի և Գագիկ Ծառուկյանի վրա են․ Հովսեփ Կուբատյան

«Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Հովսեփ Կուբատյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Օրերս գրել էի, որ Բյուրեղավանի խաղահրապարակում սղարանը շուռ է եկել 6-ամյա երեխայի վրա։ Տղան այսօր մահացել է։

Գրել էի նաև, որ Բյուրեղավան համայնքի ղեկավարը Հակոբ Բալասյանը իր պաշտոնը զբաղեցնում է 2008 թվականից և վերջին անգամ առաջադրվել է «Միասնություն» դաշինքի կողմից, որը ստեղծվել է Սուրեն Սուրենյանցի և Գագիկ Ծառուկյանի կուսակցությունների կողմից։

Հիմա այս քաղաքական գործիչները, որոնք առաջիկա ընտրություններին կարծես թե միասին են մասնակցելու, պետք առնվազն Հակոբ Բալասյանին ուղարկեն տուն։ Սուրեն Սուրենյանցը լավ գիտի ինչ է քաղաքական պատասխանատվությունը և այս դեպքի քաղաքական պատասխանատվությունը իր և Գագիկ Ծառուկյանի վրա են։

Նշեմ նաև, որ Բալասյանը 2023 թվականին անցնում էր յուրացումների և ֆինանսական չարաշահումների քրեական գործով։ Թե ինչ եղավ այդ գործը չգիտեմÌ։

***

Ակտիվիստ Էդուարդ Հայրումյանի ֆեյսբուքյան գրառումը. «Բյուրեղավանում խաղահրապարակի սղարանը գլխին ընկնելու պատճառով 6 օր հիվանդանոցում գտնվելուց հետո 6 տարեկան այս հրաշք բալիկը գնաց հրեշտակների մոտ։
Երբ պետական պաշտոնյաների մասին ասում են` ցուցաբերել է հանցավոր անգործություն, ապա դա հենց նման դժբախտությունների մասին է։
Չգիտեմ, անհնար է պատկերացնել ծնողների ու հարազատների ցավը ու չեմ պատկերացնում, թե գոյություն ունի՞ արդյոք այնպիսի սփոփեցնող գոնե մեկ բառ, որ կարելի է ասել այդ մարդկանց»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին