▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ողբերգական դեպք՝ Ծաղկաձորում

Թարմացված-Դժբախտ պատահար Վերջին զանգի հաջորդ օրը

Ծաղկաձորում այսօր կվադրոցիկլ է շրջվել, կա 2 զոհ, երկու տուժած։ «Արմլուրի» տեղեկություններով` վթարի ենթարկվածները Երևանի Անդրանիկ Մարգարյանի անվան թիվ 29 դպրոցի աշակերտներ են, մահացածները` 2007-2008 թվականներին ծնված աղջիկներ։ Նրանք գնացել էին Վերջին զանգը նշելու։ Կվադրոցիկլը վարձակալել էին։

Այսօր՝ մայիսի 24-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում,-հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը:

Ոստիկանությունում  տեղեկություն է ստացվել, որ Ծաղկաձոր քաղաքի Վլադիմիր Հարությունյան փողոցում. «Bagi» մակնիշի կվարդրոցիկլը կողաշրջվել է, ինչի հետևանքով 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Հրազդան» բժշկական կենտրոն, որտեղ վիրավորներից 2-ը գիտակցության չգալով մահացել են: 

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին