▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ովքեր են հայ պաշտոնյա կանանց ամուսինները

 

հասմիկ

 

ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի ամուսինը Էդուարդ Հակոբյանն է։

Իր հարցազրույցներից մեկում նախարարը խոստովանել է, որ սովորաբար աշխատանքից վերադառնում է ուշ երեկոյան ժամը 23-ին։

«Երբեք չհավատաք այն կնոջը, ով կասի, թե կարող է լիարժեք աշխատել եւ կատարել իր տնային պարտականությունները: Դա հնարավոր բան չէ»,- ասել է նախարարը։ Այնուամենայնիվ, նախարարի ամուսինը համբերատար մարդ է, չնայած նա էլ հարցին, թե մշակույթի ոլորտում պրոգրես կա՞, արձագանքել է, թե իրենց տանը ռեգրես է։

«Ես սպասում էի, որ ամուսինս չի համաձայնվի, մեր պլաններում ընդհանրապես չկար նման բան, որ ես կդառնամ նախարար»,- անգամ խոստովանել է նախարարը։

Նախարարն ու իր համբերատար ամուսինն ունեն երկու որդի եւ երկու թոռ։

 

Hermine-Nagdalyan

Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի ամուսինը՝ Դավիթ Բեգլարյանը նախկինում զբաղեցնում էր Արարատի մարզի հարկային տեսչության պետի պաշտոնը, իսկ այժմ՝ ՀՀ կառավարության գործերի կառավարիչն է։

հերմինե

Նրանք ունեն երեք որդի, երկու դուստր և երեք թոռ:

 

Հանրապետական պատգամավոր Կարինե Աճեմյանի ամուսինը Հայաստանի վաստակավոր արտիստ, դերասան Արա Դեղտրիկյանն է։

կարինե

«Իմ ամուսինը միշտ սատարել, օգնել է, ուրախացել է իմ հաջողություններով: Ինքն ազատամիտ մարդ է և շատ գնահատում է խելացի, ուժեղ կանանց: Այդ առումով իմ բախտը բերել է և ես մշտապես իր աջակցությունը զգացել եմ»,- իր հարցազրույցներից մեկում ասել է Կարինե Աճեմյանը։

Ամուսիններն ունեն մեկ դուստր։

 

arm144255375644

Ընդդիմադիր պատգամավոր Զարուհի Փոստանջյանի ամուսինը մասնագիտությամբ ատամնաբույժ է։

«Ինչ-որ չափով ես, իհարկե, ընտանիքիցս, երեխաներիցս եմ աշխատանքային ժամանակը վերցնում, կտրում իրենցից և այդ ժամանակը, փաստորեն, զոհաբերում եմ աշխատանքին, բայց, այնուամենայնիվ, իմ դուստրերը՝ մեծերը, ինձ բավական աջակցում են, և իրենք էլ իմ նման են. ասում են՝ աննահանջ պետք է լինեմ։ Նրանք ինձ հասկանում ու գնահատում են, նաև ամուսինս, նաև ծնողներս, նաև ամուսնուս ծնողները, հարազատները»,- իր հարցազրույցներից մեկում ասել է պատգամավորը։

Զարուհի Փոստանջյանն ու իր ամուսինն ունեն չորս դուստր։

2d20da6ececd831496637e5459d2e108

 

Հանրապետական պատգամավոր, երգչուհի Շուշան Պետրոսյանի ամուսինը Արման Հարությունյանն է, ով աշխատում է ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի 6-րդ վարչությունում։

3106

Նրանք համատեղ ունեն մեկ որդի։

4.jpg_1259934202.jpg$default$315$473$$$

 

Հանրապետական պատգամավոր Մարգարիտ Եսայանն իր հարցազրույցներից մեկում խոստովանել է, որ ամուսինն ըմբռնումով է մոտենում իր պաշտոնին։

«Ամուսինս միշտ ըմբռնումով է մոտենում, երբ ես չեմ հասցնում ինչ-որ բաներ անել, բայց փորձում եմ շաբաթ-կիրակիներին լրացնել բացթողածը, եթե տանն եմ ու այլ աշխատանքով զբաղված չեմ»,- իր հարցազրույցներից մեկում ասել է պատգամավորը։

231786561392378234

Մարգարիտ Եսայանն ու ամուսինն ունեն երեք զավակ։

 

Հանրապետական պատգամավոր Նաիրա Կարապետյանը վերջերս է ամուսնացել։ Նրա ամուսինը Գարրի Սնխչյանը, քաղաքականության հետ որեւէ կապ չունի. նա աշխատում է որպես «Ֆուրնիվուդ» ընկերության ներմուծման ղեկավար։11986388_10203455316262010_5158010047216832453_n

Վերջերս լույս աշխարհ եկավ նրանց առաջին զավակը՝ Արիանան։

 

20140912070519Heghine-Bisharyan-e1353061212438

«Օրինաց երկիր» կուսակցության ղեկավար Հեղինե Բիշարյանի ամուսինը Նորիկ Սարգսյանն է։ Նրանք ունեն երկու երեխա։

ԲՀԿ-ական պատգամավոր Էլինար Վարդանյանի ամուսինը Կարեն Զաքարյանն է։

էլինար

Պատգամավորն իր հարցազրույցներից մեկում խոստովանել է, որ ընտանիքում ավելի մեղմ է։

Էլինար Վարդանյանն ու ամուսինն ունեն երկու երեխա։

485159_582232685128312_351598529_n

 

ՍԴՀԿ նախագահ, ՀԱԿ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանն ու ամուսինն ունեն երկու զավակ։

4

«Բոլոր կանայք չեն, որ կարող են բավարավել զուտ կին լինելով և խոհանոցում աշխատելով: Կան այլ տեսակի կանայք, ովքեր կարող են ավելին անել, քան տասնյակ տղամարդիկ: Հետևաբար այդ կնոջը չի կարելի նույն չափանիշներով գնահատել: Պետք է կարողանալ դա տեսնել ու տարբերել: Եւ դա պրոբլեմ է այսօր»,- իր հարցազրույցներից մեկում ասել է պատգամավորը։

Աղբյուրը` wnews.am

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին