▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ո՞վ է Երևանում առանց թիկնապահների շրջում սովորական համարանիշներով Rolls-Royce-ով. shamshyan.com

shamshyan.com-ը գրում է. Հանրապետությունում կան օլիգարխներ, ովքեր, երբ ձեռք են բերում ամենավերջին դասի թանկարժեք ավտոմեքենաներ, առաջին հերթին մտածում են` «կես ավտոյի քաշ էլ մուծվեն», որպեսզի ունենան «գոլդ համարանիշներ»: Թե ովքեր են այդ օիլգարխները, ովքեր, ասես կտակ արած լինեն «գոլդ համարանիշները` հանրությունը լավ գիտի, այն դեպքում, երբ միայն իրենց 8, 5, 3- միլիոնանոց համարներով կարող են զբաղվել բարեգործությամբ: Այսօր Երևանում կհանդիպես Rolls-Royce մակնիշի 35 SD 470 համարանիշի ավտոմեքենայի: Առաջին հայացքից թվում է, թե համարանիշները կեղծ են, քանի որ հասարակությունն ասում է` մի թե նման ավտոմեքենա ունեցողը խառը համարներ կդնի իր ավտոյին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվում է, որ այդպես էլ է լինում:

Նշված ավտոմեքենան պատկանում է Ռուսաստանում բնակվող հայ գործարար, բարերար Սամվել Կարապետյանին, ով այս օրերին Երևանում շրջում է նշված ավտոմեքենայով և առանց թիկնապահների:

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին