▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ո՞վ է այս կիրակի Հովհաննավանքում մատուցելու պատարագը

Առաջիկա կիրակիի հետ կապված թեմի վարչական խորհուրդը դեռ վերջնական որոշում չունի։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Հովհաննավանքի քահանա տեր Սարգիսը` կարգալույծ արված հոգևորականի կողմից կիրակի սպասվող պատարագի մասին։

«Լիահույս ենք, որ այս ամենը ավարտվելու է, և Հովհաննավանքը սրբագործվելուց հետո մենք` ես և իմ հոգևոր եղբայր Մանուկը, կանցնենք հոգևոր մեր ծառայությանը։ Իրենք անցած կիրակի ցույց տվեցին, որ էն, ինչ հայտարարել էին, փուչ է, և իրենք արդեն պարտվել են»,–նշել է նա։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ այս կիրակի ևս մասնակցելու է կարգալույծ արված քահանայի կողմից մատուցվող պատարագին։

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին