▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ով ավելի բարձր ու ավելի թունդ «կքրֆի»

«Հրապարակ»-ը գրում է․ «ՔՊ-ում հավատարմության մրցույթ է հայտարարված, ընտրություններին ընդառաջ, արևի տակ իրենց տեղը գտնելու համար իշխանական պատգամավորներն ընդդիմադիր գործընկերների հասցեին երկրի թիվ մեկ ամբիոնից ամենաայլանդակ բառապաշարն են գործածում՝ մի հույսով, որ Նիկոլ Փաշինյանը կգնահատի իրենց հավատարմությունը, անմնացորդ նվիրվածությունը և կընդգրկի ՔՊ-ի 2026 թվականի նախընտրական ցուցակում կամ մի տեղ կտա իշխանական արևի տակ։ Ոտքի են ելել անգամ երբեմնի զուսպ ու հավասարակշիռ թվացողները: Երեկ անգամ ՔՊ-ում էին զարմացած նիստը վարող Հակոբ Արշակյանի հոխորտանքներից ու ելույթի տոնից։ Իսկ Արսեն Թորոսյանն ԱԺ ամբիոնից ուղղակի հայհոյանք հնչեցրեց, ասելով․ «Ով մեզ ասի թուրք, նրա մերն էլ, հերն էլ, լավն էլ, ընտանիքն էլ»։
Ամեն օր անկառավարելի դարձող ՔՊ-ական պատգամավորներն ավելի ու ավելի ագրեսիվ և անմարդկային վարք են դրսևորում քաղաքական օպոնենտների, հանրության հանդեպ՝ անարգելով պառլամենտական ինստիտուտը։ Երեկ ծանր մարտեր էին մղում Ռոբերտ և Լևոն Քոչարյանների, ավելի ճիշտ՝ վերջինիս ստվերի դեմ, քանի որ իր աղմկոտ ելույթին հաջորդած քաշքշուկից հետո ոչ միայն Լ. Քոչարյանը, այլև մյուս ընդդիմադիրները հեռացան ու այլևս չվերադարձան դահլիճ: Բայց դա չխանգարեց ՔՊ-ականներին, որ ՀԾԿՀ հաշվետվության քննարկումը «նվիրեն» Քոչարյանին և տհաճ ու փողոցային լեքսիկոնով ելույթներ ունենան, որոնք քաղաքականությունից և քաղաքակրթությունից կիլոմետրերով հեռու են»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին