▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոստիկանները գտել են Բաթումիում կորած երկու հայ աղջիկներին

 

Բաթումի բնակիչները տեղի պարեկային ոստիկանությանը հայտնել են այն մասին, որ «պարող շատրվանի» մոտ գտնվում են 12 տարեկան 2 աղջիկներ, ովքեր չեն խոսում վրացերեն և լաց են լինում, ինչից էլ ենթադրվում է, որ նրանք կորել են: Այս մասին հայտնում է apsny.ge-ն:
Պարեկները հանդիպել են անչափահասների հետ, ովքեր միայն կարողացել են ասել, որ ավտոբուսով խմբի հետ Հայաստանից եկել են Բաթում և կորել են:
Ոստիկանները ստուգել են քաղաքի միջազգային համարանիշերով բոլոր ավտոբուսները, որի արդյունքում «Ռեդիսոն» հյուրանոցի մոտ գտել են Երևանից ժամանած խմբի ավտոբուսը:
Խմբի ղեկավարությունն ասել է, որ իրենք Բաթում էքսկուրսիայի են եկել Քոբուլեթիից, և քաղաքը դիտելու ժամանակ աղջիկները կորել են: Խմբի անդամները փորձել են ինքնուրույն գտնել աղջիկներին, սակայն անարդյունք: Տեղեկատվությունը ստուգելուց հետո ոստիկանությունը աղջիկներին ուղեկցել է մինչև ավտոբուս:

apsny.ge-ն հայտնում է, որ Բաթումի բնակիչները տեղի պահակապարեկային ոստիկանությանը տեղեկացրել են, որ «պարող շատրվանի» մոտ գտնվում են 12 տարեկան 2 աղջիկներ, ովքեր չեն խոսում վրացերեն և լաց են լինում, ինչից էլ ենթադրվում է, որ նրանք կորել են:
Ոսըիկանները հանդիպել են անչափահասների հետ, ովքեր միայն կարողացել են ասել, որ ավտոբուսով խմբի հետ Հայաստանից եկել են Բաթում և կորել են:
Ոստիկանները ստուգել են քաղաքի միջազգային համարանիշերով բոլոր ավտոբուսները, որի արդյունքում «Ռեդիսոն» հյուրանոցի մոտ գտել են Երևանից ժամանած խմբի ավտոբուսը:
Խմբի ղեկավարությունն ասել է, որ իրենք Բաթում էքսկուրսիայի են եկել Քոբուլեթիից, և քաղաքը դիտելու ժամանակ աղջիկները կորել են: Խմբի անդամները փորձել են ինքնուրույն գտնել աղջիկներին, սակայն անարդյունք: Տեղեկատվությունը ստուգելուց հետո ոստիկանությունը աղջիկներին ուղեկցել է մինչև ավտոբուս:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին