Հոկտեմբերի 16-ին ոստիկանությունում տեղի է ունեցել օպերատիվ խորհրդակցություն, որը վարել է ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը: Քննարկման առարկան ոստիկանության ծառայությունների և տարածքային մարմինների 2015 թվականի ինն ամիսների օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքներն էին: Խորհրդակցությանը մասնակցում էին ոստիկանության կոլեգիայի անդամներ, կենտրոնական ապարատի, մարզային և տարածքային ստորաբաժանումների ու ծառայությունների ղեկավարներ:
Վլադիմիր Գասպարյանը նշել է, որ բավարարված չէ ոստիկանապետերի աշխատանքով, հատկապես՝ ոստիկանության ծառայողների ընտրության, նրանց մասնագիտական պատրաստվածության եւ համակարգում տիրող բարոյահոգեբանական մթնոլորտի առումով: Վլադիմիր Գասպարյանի խոսքով, եթե այսպես շարունակվի, ոստիկանապետեր կհեռացվեն համակարգից: Ոստիկանապետը նշել է, որ 2016թ. ոստիկանական համակարգը պետք է ձերբազատված լինի արատավոր երեւույթներից: