▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոսկեպարի եկեղեցու գմբեթից հանել են խաչը

Ոսկեպարի եկեղեցու գմբեթից հանել են խաչը․ Տեսանյութն՝ Asekose.am-ի տելեգրամյան ալիքում

Այս մասին մեզ ահազանգում են քաղաքացիները՝ հայտնելով իրենց մտահոգությունը առ այն, որ հնարավոր է այլևս չտեղադրվի։

ԱրմԼուր-ը գրում է, որ  մանրամասներ իմանալու համար դիմել է Ոսկեպար համայնքի ղեկավար Իշխան Աղբալյանին։ Վերջինս տեղեկացրել է, որ Կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարարության նախաձեռնությունն է։

«Մեզ ասել են տանում են մաքրեն, բերեն նորից տեղադրեն։ Եկեղեցու գմբեթն են վերանորոգում։ Հանձնարարությունը Կառավարությունից է եկել։ԿԳՄՍ նախարարությունն է վերանորոգման աշխատանքներն իրականացնում»,- ասել է  համայնքապետ Իշխան Աղբալյանը։ ԿԳՄՍ նախարարության մամուլի քարտուղար Նելլի Վանյանն էլ հայտնել է, որ վերանորոգման աշխատանքներով է պայմանավորված խաչի հանելը։ «Հանել են, վերանորոգումն իրականացնեն ու նորից տեղադրեն»,-ասել է Նելլի Վանյանը։

Հիշեցնենք, որ 2017 թվականին Բագրատ Սրբազանը  օծել էր Ոսկեպար գյուղի սուրբ Աստվածածին եկեղեցու զանգը, դռներն ու սուրբ սեղանը, որպեսզի  «Աստծո օրհնությամբ, մեր ժողովուրդը ևս 7 և 70 դար շարունակի այս եկեղեցում աղոթել»:

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին