▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Օրինաց երկիրը մոռացնող սարքերի տենդեր է հայտարարել

ArmComedy-ն գրում է.

Համաձայն «Օրինաց երկրի» պաշտոնական կայքում տեղադրված հայտարարության, կուսակցությունը ցանկանում է ձեռք բերել 200-300 մոռացնող սարքերի խմբաքանակ: ՕԵԿ-ից վստահեցնում են, որ մրցույթը կանցկացվի անաչառ և տենդերը կհաղթի այն ՍՊԸ-ն, որն իսկապես լավագույն գինը կառաջարկի:

«Հավատացե՛ք ծանոթ/բարեկամ տարբերակը այստեղ չի աշխատելու: Նախ, որովհետև սարքերը մեզ խիստ անհրաժեշտ են ու հնարավորինս շտապ, հետո` արդեն հարցուփորձ ենք արել ծանոթ/բարեկամների շրջանակում և պարզվել է, որ ոչ ոք մեզ չի կարող օգնել», – բացատրեց ՕԵԿ պատգամավոր Մհեր Շահգելդյանը: Նա նշեց, որ մոռացնող սարքը կօգտագործվի ընտրազանգվածի հետ աշխատանքներում.

«Հիմա փորձում ենք ստեղծել Հայկական վերածնունդ կուսակցությունը կամ դաշինքը, կամ շարժումը, կամ նախաձեռնությունը… այդ նոր քաղաքական միավորը ու հիմնական խոչընդոտը բնակչության լավ հիշողությունն է: Նախատեսում ենք, ստեղծել կամավորների խմբեր, ովքեր մոռացնող սարքով զինված տետ-ա-տետ զրույցներ կունենան ընտրողների հետ և կօգնեն նրանց ազատվել այդ չարաբաստիկ հիշողություններից», – պատմեց պատգամավորը:

ՕԵԿ-ը խոստանում է չչարաշահել սարքը ու ջնջել միայն 2008-2015 ժամանակահատվածում ձեռք բերած հիշողությունները:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին