▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Օրը բարի չէր Նիկոլ Փաշինյանի համար․․․

Օրը բարի չէր Նիկոլ Փաշինյանի համար․․․Նիկո’լ, բա ասում էիր Կազանյան փաստաթուղթը լավագույնն էր․․․Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ անդրադառնում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա եթերին. «Նիկոլ Փաշինյանը կրկին դիմեց ստերի, մանիպուլյացիաների՝ առավոտ շուտ մեզ նվիրելով իր հերթական հեքիաթն առ այն, թե նախկին երեք նախագահները կա՛մ լավ չեն բանակցել, կա՛մ հորինել են այդ բանակցային բովանդակությունը, կա՛մ էլ հանցավոր, իր բառերն եմ ասում, անգործություն են ցուցաբերել։ Իրականում Նիկոլը նախագահներին մեղադրում է նրանում, ինչում ամբողջ ժողովուրդը Նիկոլ Փաշինյանին մեղադրում է և դա պատմական փաստ է․ դա և՛ օտար շահերին ծառայելն է, և՛ հանցավոր անգործությունն է, իսկ երբեմն՝ գործունեությունը, և՛ մանիպուլյացիաների կծիկը»,- տեսանյութում ասում է Արմեն Աշոտյանը։

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին