▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Որդին ծեծել է խորթ մորը

Pastinfo-ն գրում է, որ խորթ մորը ծեծելու և նրան անզգուշությամբ միջին ծանրության վնաս պատճառելու համար 36-ամյա որդին հայտնվել է ամբաստանյալի աթոռին:

Ըստ մեղադրանքի՝ Կարապետը կենցաղային հարցերի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ ձեռքով հարվածել է իր խորթ մոր աջ աչքին՝ վերջինիս առողջությանը պատճառելով թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածք։
 
Բացի այդ, տան ննջասենյակում մահճակալում պառկած կինը որդուն խնդրել է արտաքնոց տանել, իսկ որդին մոտեցել, բռնել է ձեռքերից, օգնել, որ նստի, սակայն զգալով արտաթորանքի հոտը, իրեն վատ է զգացել, բաց է թողել մոր ձեռքերը, որի հետևանքով խորթ մայրը կիսանստած դիրքից թեքվել և ընկել է մահճակալի կողքին դրված փայտյա պահարանի վրա:
 
Ընկնելու հետևանքով կինը դեմքի ձախ հատվածով դիպել է պահարանի եզրին, որի հետևանքով ստացել է գանգուղեղային փակ վնասվածք, ձախից այտոսկրի և հայմորային խոռոչի առաջային պատի փակ կոտրվածքներ, ձախ ստորակնակապճային շրջանի արյունազեղման, քթի մեջքի աջ կեսի քերծվածքների ձևով միջին ծանրության վնաս։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին