▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Օգտատերերը Աննա Հակոբյանի զգեստը նմանեցնում են թուրք դիզայների աշխատանքին․ «Իմ քայլը» պարզաբանել է

Ֆեյսբուքյան օգտատեր Նարինե Գաբրիելյանը գրել է, թե Աննա Հակոբյանի վերջին հանդերձանքը թուրք դիզայներ Իլքյազ Օզելի (İlkyaz Özel) հեղինակած դիզայներական լեյբլ է/դիտեք այս հղումով/։ «Հա, էլ հայկականը չի գովազդվում, էլ հայրենասիրական թատրոն խաղալու կարիքն էլ չկա, հիմա թուրքական բրենդերն են դարձել նոր սրբությունը։))) Թե բա՝ Մանուկ Ալեքսանյանն է ստեղծել»,-գրել է Նարինե Գաբրիելյանը։

Այս առիթով պարզաբանում է տարածել «Իմ քայլը» հիմնադրամը՝ մասնավորապես տեղեկացնելով, թե  վերջին օրերին կրկին ակտիվորեն շրջանառվում են իրականությանը չհամապատասխանող մեկնաբանություններ՝ ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի հագուստների վերաբերյալ՝ իբր նա միջոցառումներին հաճախում է աշխարհահռչակ բրենդների թանկարժեք հագուստներով։

«Տեղեկացնում ենք, որ տիկին Հակոբյանն այս հարցի շուրջ իր հստակ դիրքորոշումն արտահայտել է դեռևս 6 տարի առաջ՝ նշելով, որ հանդես է գալիս բացառապես հայ դիզայներների հագուստներով:

Նոյեմբերի 12-ին տեղի ունեցած «Հաջողակից՝ սկսնակին» բարեգործական ընթրիքին տիկին Հակոբյանը կրում էր դիզայներ Մանուկ Ալեքսանյանի ստեղծած երեկոյան զգեստը։ Իսկ նոյեմբերի 13-ին տեղի ունեցած մշակութային միջոցառման ժամանակ տիկին Հակոբյանի ընտրությունը եղել է դիզայներ Անահիտ Բավեյանի հավաքածուից: Կոչ ենք անում լրատվամիջոցներին և սոցիալական ցանցերի օգտատերերին զերծ մնալ անհիմն շահարկումներից և տարածել ճշգրիտ տեղեկատվություն՝ հիմնված փաստերի և պաշտոնական աղբյուրների վրա»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Դիտեք նաև՝

Կարդացեք նաև՝ Փաշինյանի ընտանիքը մտերմացել է օրենքով գողի կնոջ և դստեր հետ

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին