«Герань-2» կամիկաձե անօդաչու թռչող սարքերը հարվածներ են հասցրել ադրբեջանական SOCAR ընկերության օբյեկտներին Օդեսայում, գրում է «Военный Осведомитель» տելեգրամյան ալիքը։
Ադրբեջանական ԶԼՄ–ների հաղորդմամբ՝ ոչնչացվել է ընկերության նավթային տերմինալը։
Օդեսայում օգոստոսի 17-ի ուշ երեկոյան պայթյուններ են որոտացել։ Այս մասին հայտնել է քաղաքապետ Գենադի Տրուխանովը, հաղորդում է UNN-ը։ Հաղորդվում է, որ տարբեր ուղղություններից դեպի Օդեսա են շարժվել մինչև 30 հարձակողական անօդաչու թռչող սարքեր։